Մեր դպրոցի պատմությունը
Ներկայիս Գյումրու համար 12 ավագ դպրոցը հիմնադրվել է 1958 թվականի հունվարին:

Այն հիմնադրվել է որպես Լենինականի համար 5 տասնմեկամյա գիշերօթիկ դպրոց, հետագայում դարձել 8-ամյա առողջարանային գիշերօթիկ դպրոց:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո դպրոցի դասերը շարունակվել են վրանային դպրոցում մինչև 1991 թվականը, այնուհետև դասապրոցեսը անցկացվել է ժամանակավոր տնակային դպրոցում մինչև 2002 թվականը:

2003 թվականին դպրոցը վերանվանվել է Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 4 հատուկ դպրոց:


2005 թվականից դպրոցը ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ, իսկ 2008 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ Կառավարության որոշման համաձան, դպրոցը դարձել է կիրառական արվեստի հոսքով, մարզային նշանակության ավագ դպրոց:

Անցած տարիների ընթացքում դպրոցը մեր ազգին տվել է բազմաթիվ սերունդներ, կրթել և դաստիարակել ազգին պիտանի զավակներ: Մեր կրթօջախը ունի բարի և կայուն ավանդույթներ, որոնց պահպանողները մեր դպրոցի ուսուտչական կոլեկտիվն է և տնօրինությունը: Աշակերտների համար մեր դպրոցը տարիներ շարունակ եղել է հարազատ օջախ, երկրորդ տուն


