Համակարգչային դիզայն
Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումը դպրոցում պետք լինի համակողմանի` ընդգրկելով ժամանակակից ՏՏ տարբեր ուղղություններ: Այդ հարցը փորձում է լուծել ավագ դպրոցի <<ինֆորմատիկա>> առարկան, սակայն <<ինֆորմատիկա>> առարկան տալիս է ընդհանուր պատկերացումներ, իսկ <<համակարգչային դիզայն>> առարկան լուծում է կոնկրետ, մասնավոր խնդիր` տալ շրջանավարտին լիարժեք գիտելիքներ ՏՏ մի ուղության վերաբերյալ` դա դիզայնն է: Համակարգչային դիզայնը ժամանակակից կիրառական արվեստի մի ճյուղ է: Կիրառական արվեստի թեքում ունեցող դպրոցում, ելնելով ժամանակակից իրականությունից, պարտադիր է համակարգչային դիզայն առարկայի ուսուցումը: Նպատակ ունենալով պատրաստել հետագա աշխատանքային գործունեությանը պատրաստ շրջանավարտներ, այս առարկան տալիս է գործնական հմտություններ աշխատանքային գործունեության ծավալման համար:Այն հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ուսուցում ստանալու, կիրառելի դարձնել ձեռք բերված գիտելիքները: Այս գիտելիքներն հիմք են հանդիսանում գեղարվեստի, կիրառական արվեստի և ՏՏ բնագավառում հետագա ուսուցումը բուհերում շարունակել ցանկացող շրջանավարտների համար:
<<Համակարգչային դիզայն>> առարկայի ուսուցումը ներառում է տվյալ բնագավառում առավել տարածում գտած այն ծրագրերային փաթեթների դասավանդում, որոնք հիմք են հանդիսանում շատ մասնագիտությունների համար: Բացի համակարգչային գիտելիքներից, առարկան մատուցում է ավանդական գրաֆիկական և գեղանկարչական գիտելիքներ` նպատակ ունենալով աշակերտների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, ձևի, չափի, գույնի և տարածության ճիշտ ընկալում:

Առարկայի նպատակներն են`
- ժամանակակից կիրառական ծրագրերի ուսուցում
- բացահայտել աշակերտների անձնական որակները, ստեղծագործական ունակությունները և խորացնել դրանք
- ՏՏ-ների կիրառումը արվեստի և ժամանակակից կիրառական արվեստի բնագավառում
- ՏՏ-ների միջոցով ինֆորմացիայի ձևավորման և մատուցման կուլտուրայի ուսուցում
- ձևավորել աշակերտների գեղագիտական ճաշակը
| 1 | Ընդհանուր տեղեկություններ անհատական համակարգչի մասին | 40 ժամ |
| 2 | Ընդհանուր տեղեկություններ Ms Office ծրագրի մասին | 10 ժամ |
| 3 | Գրաֆիկա և դիզայն | 20 ժամ |
| 4 | Գրաֆիկական ծրագիր Adobe Photoshop | 128 ժամ |
| 6 | Գրաֆիկական ծրագիր Corel Draw | 74 ժամ |
| Ընդամենը | 272 ժամ |
Դասեր
Adobe Photoshop
Adobe Photoshop
| Կրակի էֆեկտ | | |
| Հեղինակ Վահան Ֆորմատ MP4 տևողությունը 15ր տեսակը տեսադաս | |
| Ներբեռնել Deposit Files http://depositfiles.com/files/1nx9caqbt | ||
| Mikki Mouse | ||
![]() | Հեղինակ Վահան Ֆորմատ MP4 տևողությունը 26ր տեսակը տեսադաս | |
| Ներբեռնել Deposit Files | ||
| Տիեզերք | ||
![]() | Հեղինակ Վահան Ֆորմատ MP4 տևողությունը 26ր տեսակը տեսադաս | |
| Ներբեռնել Deposit Files | ||