Կիրակի, 25.02.2018, 16:50
Ողջույն Гость | RSS

Գյումրիի համար 12 ավագ դպրոց

Հոդվածներ
Դպրոցի առօրյան [0]
Առաջադիմություն [1]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ աշակերտների ընթացիկ առաջադիմության հետ
Հայտարարություններ [0]
Միջոցառումներ [0]
Օրվա խորհուրդը [2]
Մուտքի ձև
Առարկայական ցանկ

Ավագ դպրոց

Ավագ դպրոց 

   Հանրակրթության բարեփոխումների խնդիրը կրթության որակի ապահովումն ու բարձրացումն է: Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն էլ անցումն է 12-ամյա հանրակրթության համակարգին: Ավագ դպրոցը հանդիսանում է <<նախամասնագիտական>> կրթություն ապահովող օղակ: Ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն:
   Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է եռաստիճան դպրոցում`
    1. տարրական դպրոց
    2. միջին դպրոց
    3. ավագ դպրոց
   Միջնակարգ հանրակրթության առաջին երկու աստիճանները, որոնք կազմում են հիմնական դպրոցը, պարտադիր են: Ավագ դպրոցը հանդիսանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանը, որը թեև անվճար է, սակայն պարտադիր չէ: ՀՀ որպես պարտադիր կրթության նվազագույն աստիճան սահմանված է հիմնական ընդհանուր կրթությունը:
   Կրթության որակի ապահովման խնդիրը առանձնապես կարևորվում է ավագ դպրոցում, որը հանդիսանում է մասնագիտական կրթության նախաշեմը: Ավագ դպրոցի առքելությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այն կրթության ընդհանուր համակարգի բաղադրիչմասն է` կոչված ապահովելու ինքնուրույն կյանքի համար պատրաստ շրջանավարտ, միաժամանակ հանդիսանալով միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության միջև:
   Ավագ դպրոցի առաքելությունը կայանում է նրանում, որ սովորողների մեծ մասը հնարավորություն ունենա կրթությունը շարունակի` ստանալով առնվազն նախնական մասնագիտական կրթություն հետագա աշխատանքային գործունեությանը պատրաստ լինելու համար: Ավագ դպրոցի շրջանավարտների որոշ մասը չի ցանականա կամ չի կարողանա շարունակել կրթությունը բուհերում: Նկատի ունենալով այն որ միջին մասնագիտական կրթության ծավալները սահմանափակ են, ավագ դպրոցը ապահովում է որոշակի նախնական մասնագիտական պատրասվածություն:
Այսպիսով ավագ դպրոցի առաքելությունն է ապահովել`
  • սովորողների պատրաստվածություն ինքնուրույն կյանքի
  • իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրությոններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն:
Ավագ դպրոցում իրականացվում է տարբերակված հոսքային մասնագիտացված կրթություն:

   Գյումրու համար 12 ավագ դպրոցում ուսուցումը իրականացվում է հետևյալ հոսքերում`
  1. բնագիտական
  2. հումանիտար
  3. կիրառական արվեստի
  • համակարգչային դիզայն
  • հագուստի մոդելավորում և դիզայն
Սովորողը ուսումնառության ընթացքում իրավունք ունի փոխել նախապես ընտրած հոսքը: Սովորողների տեղափոխությունն այլ հոսք թույլատրվում է առաջին 1,5 ուսումնական տարվա ընթացքում: Ուսումնառության 2-րդ տարվա ընթացքում թույլատրվում է միայն ենթահոսքի փոփոխություն: 3-րդ տարվա ընթացքում, որպես կանոն, սովորողների տեղափոխություն չի իրականացվում:
Առանձին գործող ավագ դպրոցում ուսումնառության 1-ին և 2-րդ տարիներին հաստատություննիրավունք ունի կազմակերպել տարեվերջյան քննություններ: Հաջորդ դասարան տեղափոխվում են միայն այն աշակերտներն, որոնք ունեն բավարար առաջադիմություն: Այն սովորողներն, որոնք տարեկան գնահատականի ամփոփումից հետո ունեն անբավարար գնահատական ոչ ավելի քան երկու հանրակրթական առարկաներից տեղափոխվում են հափջորդ դասարան, բայց պարտադրված պետք է կրկնեն այն դասընթացը կամ դասընթացներն, որոնք չեն յուրացրել: Ավարտական դասարանում աշակերտներն հանձնում են ավարտական քննություններ համաձայն ՀՀ ԿԳ նախարարության սահմանված կարգի: Քննությունների և տարեկան գնահատականների հիման վրա շրջանավարտին տրվում է ավարտական փաստաթուղթ, որը հավաստում է ավագ դպրոցի կրթական ծրագիրն ավարտելը: Ավարտական փաստաթղթում նշվում են անցած առարկաները, դրանց ժամաքանակը և ստացած գնահատականները: Ընտրովի առարկաների գնահատականները, անկախ նրանց դրական կամ բացասական լինելուց նույնպես ընդգրկվում են ավարտական փաստասթղթում:


Որոնում
Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Copyright MyCorp © 2018
Бесплатный хостинг uCoz