Հինգշաբթի, 25.04.2024, 23:03
Ողջույն Гость | RSS

Գյումրիի համար 12 ավագ դպրոց

Հոդվածներ
Մուտքի ձև
Առարկայական ցանկ

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

Մաթեմատիկա
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ ԵՎ ՄԱԹԵՄԱՏՒԿԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Ավագ դպրոցի ընդհանուր, տարբերակված և խորացված ուսուցման հաոսքերի առարկայական չափորոշիչ:
Հանրակրթական դպրոցների "Հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի տարրեր” ուսումնական առարկայի չափորոշչի առաջին մասը "Հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի տարրեր” առարկայի հայեցակարգն է, որը ներկայացնում է առարկայի կրթական նշանակությունը, նպատակները, ուսուցման հիմնական սկզբունքներ և բովանդակային գծերը: Հաջորդ մասը` բովանդակային պարտադիր միջուկը, տրվում է ըստ բովանդակային գծերի և բովանդակային գծերը ներկայացնող թեմաների: Հաջորդը` սովորողներին ներկայացվող պարտադիր պահանջներն են` երեք մակարդակով, որոնցից յուրաքանչյուրը պայմանականորեն համապատասխանում է նվազագույն, միջին և գերազանց որակավորումներին: Առաջին մակարդակում բերված են սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները, իսկ երկրորդ և երրորդ մակարդակներից յուրաքանչյուրում ենթադրվում է, որ սովորողը տիրապետում է նաև նախորդ մակարդակների համար նախատեսված պահանջներին: Չափորոշիչով ընդհանուր, տարբերակված և խորացված ուսուցման հոսքերի համար առանձնացված են առարկայի բովանդակային պարտադիր միջուկները և սովորողների պատրաստվածությունը ներկայացնող պահանջները:
Ոսումնական գործունեության տեսակները, կրթական հիմնական խնդիրներն ու նպատակները ներկայացնում են առարկայական ծրագրերում:
Առարկայի կրթական նշանակությունը սկիզբ է առնում դեռևս միջին դարերից: Այն կազմավորվել է որպես փոփոխականների, դրանց հետ գործողությունների կատարման, դրանց միջև առնչությունների վերաբերյալ մաթեմատիկայի բնագավառ, որը հետագայում զարգացում է ապրել և կարևորագույն դեր ունեցել գիտական, տեխնիկական և հասարակական կյանքի բոլոր ոլորտների առաջընթացի համար:
Առարկայի նպատակները`
- սովորողիների տրամաբանական, ալգորիթմական մտածողության և լեզվամտածողության զարգացմումը.
- հանրահաշվական և մաթեմատիկական անալիզի գիտելիքների ու մեթոդների տիրապետումը, միջին դպրոսում ձեռք բերած գիտելիքների և կարողությունների օգտագործումը:
- սովորողների հոգևոր դաստիարակությունը, ազգային-հայրենասիրական զգացմունքների, անհատների ու ճողովուրդների նկատմամբ հարգանքի ձևավորումը, սովորողի իմացական ոլորտի, կամային ու անհատական հատկանիշների ձևավորումն զարգացումը, գեղագիտական ընկալման խորոցումը, աշխարհայացքի ձևավորումը,
- գործնական կարողությունների, մաթեմատիկակայի և հարակից ուսումնական առարկաների ուսումնասիրության, աշխահի մասին պատկերացումներ կազմելու և կրթության շարունակության համար անհրաժեշտ է գիտելիքների ու կարողությունների ձեռք բերում:

Մաթեմատիկայի էլեկտրոնային դասեր
• Հետաքրքրքշարժ մաթմատիկա
• Հատույթներ
• Ձևափոխություններ
• Անկանոն կոտորակներ
• Ոսկ հատումը
• Քառակուսի հավասարումներ
• Հին, անտիկ ժամանակնրից մեզ հասած խնդիրներ
• Մաթեմատիկական թեստեր
• Բազմանիստեր
• Ուղանկյունանիստեր
• Ֆունկցիաներ
• Լոգարիթմական և աստիճանային ֆունկցիա

Категория: Мои статьи | Добавил: Susanna (06.02.2011) | Автор: Սուսաննա Վարդանյան E
Просмотров: 1963 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Որոնում

Copyright MyCorp © 2024
Бесплатный хостинг uCoz